Eywa-ն իր չորրորդ ծառի մոտ
ԱՄԵՆ ԾՆՈՒՆԴ՝ ՄԵԿ ԾԱՌ

Eywa-ի ծառերը

Երբ Eywa-ն ծնվեց, նրա ծնողները որոշեցին՝ ամեն տարի, նրա ծննդյան օրը, աշխարհում մեկ նոր ծառ կտնկվի։ Այսօր Eywa-ն ունի չորս ծառ, իսկ հոկտեմբերի 17-ին կտնկվի հինգերորդը։

Սեղմիր դատարկ տեղում՝ ծառ տնկելու համար Տնկված՝ 0
ԱՆՎԱՆ ԻՄԱՍՏԸ

Eywa նշանակում է կյանք

«Ավատար» ֆիլմում Eywa-ն Պանդորայի կենդանի ոգին է, որը կապում է բոլոր կենդանի էակներին՝ մարդկանց, կենդանիներին ու ծառերին։

Շարժիր մկնիկը կամ հպիր՝ ծառը կարձագանքի
ՏԱՐԻ ԱՌ ՏԱՐԻ

Ամեն տարի մեկ կյանք

Ծառի կտրվածքում ամեն տարին մեկ օղակ է, իսկ ամեն օղակը՝ մեկ կյանք։ Սեղմիր օղակի կամ տարվա թվի վրա՝ տեսնելու այդ տարվա ծառը։

ՄԻԱՑԻՐ

Տնկիր ծառ Eywa-ի հետ

Eywa-ն հրավիրում է բոլորին, հատկապես երեխաներին, միանալ իր գաղափարին։ Տնկիր ծառ քո կամ քո երեխայի ծննդյան օրը, և թող ամեն ծնունդ մի ծառ թողնի աշխարհում։

  1. 1

    Տնկիր

    Ծննդյան օրը տնկիր ծառ՝ ընտանիքի կամ ընկերների հետ։

  2. 2

    Նկարիր

    Լուսանկարիր ծառը և նրան, ում ծննդյան համար այն տնկվեց։

  3. 3

    Կիսվիր

    Հրապարակիր Instagram-ում և նշիր Eywa-ի էջը, որ քո ծառն էլ միանա այս անտառին։

ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ

Մի ծառից՝ անտառ

Eywa-ի ծառերը կդառնան ավելի մեծ գործ, որին կմիանան այլ երեխաներ և ընտանիքներ։

  • Ծառատունկեր

    Համատեղ ծառատունկեր, որտեղ երեխաներն ու ծնողները միասին կտնկեն իրենց ծառերը։

  • Բարեգործական ակցիաներ

    Նախաձեռնություններ, որոնց մասին կհայտնենք այստեղ և Instagram-ում։

  • Միջոցառումներ

    Հանդիպումներ երեխաների համար՝ բնության և ծառերը խնամելու մասին։